Հայաստանցիների 47 տոկոսը առաջին հնարավորությա...

Անցյալ տարվա հունիսից հոկտեմբեր աշխարհի երկրներում Gallup սոցիոլոգիական կենտրոնի կողմից անցկացրած համաժամանակյա հարցման արդյունքում Հայաստանի բնակչության 47%-ը ցանկություն է հայտնել հնարավորության դեպքում արտագաղթել երկրից (աղբյուրը՝ այստեղ

Այդ ցուցանիշով Հայաստանը աշխարհում բացասական առումով «բացարձակ առաջատար» 12 երկրների խմբում է (Հոնդուրասի հետ կիսում է 9-10 տեղերը)։ Այս ցուցանիշով մեր երկրին մոտ են կանգնած Կոնգոն (50%),Գանան (49%), Նիգերիան (48%), ինչպես նաև Հարավամերիկյան Դոմինիկյան Հանրապետությունը (49%) ու Հոնդուրասը (47%), Սիրիան (46%) ու Կոսովոն (46%)։

Իրենց երկրներից արտագաղթելու ամենամեծ ցանկությունն արձանագրվել է աֆրիկյան Սիերա Լիոնեի (71%) և Լիբերիայի (66%) բնակիչների մոտ։ Այնուհետև գալիս են արևմտյան կիսագնդի ամենաաղքատ երկրի՝ Հայիթիի (63%), Եվրոպայի վերջապահ Ալբանիայի (60%) և Հարավամերիկյան Սալվադորի (52%) բնակիչները։