Ինչպես տեղեկացնում է Ֆեյսբուքյան օգտատեր Դավիթ Գալստյանը, վաճառքում են հայտնվել Հայաստան-Պորտուգալիա խաղի կեղծ տոմսեր: Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային հանդիպման սկիզբը ժամը 20:00-ին է, իսկ կեղծ տոմսերի վրա խաղի սկիզբը ժամը 21:00-ին է: Հետաքրքիր է, որ այս տոմսերը ևս վաճառվում են տոմսարկղերում: Politik.am-ը հույս է հայտնում, որ ֆուտբոլասերները ուշադիր կլինեն, իսկ պատկան մարմինները կփորձեն գտնել չարագործներին:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Հայաստան-Պորտուգալիա խաղի կեղծ տոմսեր են վաճառվել

