Հայաստան-Հունաստան խաղի ժամանակ ոստիկանները մ...

Երեկ Հայաստան-Հունաստան խաղի ժամանակ տրիբունաներում լարվածություն է առաջացել:

Խաղի վերջնամասում ՖԱՖ երկրպագուների ակումբի սեկտորում տեղի ունեցած միջադեպի պատճառով ոստիկանները մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով բերման են ենթարկել 4 անձի և զեկուցել, որ ծառայություն իրականացնող անվտանգության աշխատակիցները մատնացույց են արել նշված 4 քաղաքացիներին:

Նրանց վրա առկա են եղել մարմնական վնասվածքներ: Արդեն կեսգիշերից հետո բուժհաստատություններից մեկից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Վազգեն Սարգսյան մարզադաշտից վնասվածքներով տեղափոխել է ևս մեկ քաղաքացու:

Այս պահին նյութեր են նախապատրաստվում: