Հայաստան են ուղարկվել բժշկական պարագաներ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ–ի արևմտյան շրջանի  գրասենյակը արձագանքել է ՀՀ Առողջապահության նախարարության և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի խնդրանքին և  Հայաստան է ուղարկել մեծաքանակ բժշկական պարագաներ: Այս նախաձեռնությունը իրականություն է դարձել «Chevy Chase Surgery Center»-ի և «Հայ օգնություն միություն» բարեգործական կազմակերպության հետ սերտ համագործակցության շնորհիվ։ Նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածման վտանգը կանխելու, իսկ տարածման պարագայում իրավիճակը վերահսկելի դարձնելու նպատակով Հայաստան է ուղարկվել մեծ քանակով կանխարգելիչ, պաշտպանիչ, ինչպես նաև ախտահանիչ բժշկական պարագաներ, ներառյալ՝ բժշկական պաշտպանիչ հանդերձանք, դեմքի ռեսպիրատորային դիմակներ, ախտահարիչ հեղուկների համար հատուկ շշեր, ախտահանիչներ, պաշտպանիչ ակնոցներ, թվային ջերմաչափեր և այլ միջոցներ: 

Այդ մասին հայտնում են COVID-19 Համահայկական հիմնադրամից։