Հայ զինծառայողները կմեկնեն Մոսկվա` մասնակցելո...

Հայկական բանակի 75 զինծառայողներ կմեկնեն Մոսկվա՝ մասնակցելու Երկրորդ աշխարհամարտի 75-ամյա հաղթանակին նվիրված զորահանդեսին, «Ազատությանն» ասել է Հայաստանի ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Շարասյունը, ըստ Ստեփանյանի, կծածանի պատերազմի եռակի շքանշանակիր Թամանյանական դիվիզիայի դրոշն ու Հայաստանի եռագույնը։

Շքերթին մասնակցելու հրավեր է ստացել նաև պաշտպանության նախարարը, վերջինիս մասնակցության մասին առայժմ չի հաղորդվում։