Վերջին երեք ամիսներին հայկական կողմը տվել է 12 զոհ. նրանցից 8-ը զոհվել են հակառակորդի գնդակից

Фото0264Բանակը  մշտապես մեր հանրության ուշադրության կենտրոնում է: Այս տարի ևս Ադրբեջանական կողմը շարունակ գնդակոծության   ենթարկել հայկական հենակետերը, որի հետևանքով հայկական կողմը ունեցավ զոհեր: Սակայն պետք է նկատել, որ բանակում լինում են զոհեր նաև ոչ կանոնադրական հարաբերությունների և զենքի հետ ճիշտ չվարվելու հետևանքով: Politik.am-ը ներկայացնում է 2016 թվականի հունվարի 1-ից ապրիլի 1-ը մեր բանակի տված զոհերը: Հայկական բանակը կորցրել է 11 զինծառայող, որից 7 զոհվել են մարտական հերթապահություն իրականացնելիս, իսկ 4 խաղաղ պայմաններում:

1. Արամայիս Ոսկանյան, ժամկետային զինծառայող, զոհվել է հունվարի 9-ին՝ հակառակորդի կրակոցից

Հունվարի 9-ին` ժամը 21:30-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում ստացավ ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Արամայիս Յուրիկի Ոսկանյանը:

2. Սիմոն Ճավրշյան, ժամկետային զինծառայող, զոհվել է փետրվարի լույս 5-ի գիշերը` հակառակորդի կրակոցից

Փետրվարի 4-ի լույս 5-ի գիշերը, երբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել էր լարվածության նկատելի աճ, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում ստացավ ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Սիմոն Ռաֆիկի Ճավրշյանը:

3. Հակոբ Համբարձումյան, քաղաքացիական անձ, հովիվ, զոհվել է փետրվարի 11-ին` հակառակորդի արձակած կրակոցից

Փետրվարի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, հակառակորդի կողմից «ԻՍՏԻԳԼԱԼ» տեսակի դիպուկահար հրացանից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում ստացավ քաղաքացիական անձ, ԼՂՀ Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի բնակիչ, հովիվ, 1962թ. ծնված Հակոբ Համբարձումյանը:
4. Դավիթ Տերտերյան, ժամկետային զինծառայող, փետրվարի 18-ին չպարզված հանգամանքներում մահացու վիրավորվել է

Փետրվարի 18-ին` ժամը 13:00-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային մահացու վիրավորում ստացավ ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Դավիթ Վահեի Տերտերյանը:

5. Կամո Հովհաննիսյան, ժամկետային զինծառայող, փետրվարի 19-ին արտակարգ պատահարի հետևանքով հրազենային մահացու վիրավորում է ստացել

Փետրվարի 19-ին` ժամը 07:00-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում տեղի ունեցածարտակարգ պատահարի հետևանքով հրազենային մահացու վիրավորում ստացավ ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Կամո Արայի Հովհաննիսյանը։

6. Թեմուր Սուլոյան, ժամկետային զինծառայող, փետրվարի 19-ին արտակարգ պատահարի հետևանքով հրազենային մահացու վիրավորում է ստացել

Փետրվարի 19-ին` ժամը 07:00-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում տեղի ունեցածարտակարգ պատահարի հետևանքով հրազենային մահացու վիրավորում ստացավ ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Թեմուր Շարիի Սուլոյանը:
7. Սարգիս Օհանյան, ժամկետային զինծառայող, մարտի 12-ի գիշերը հակառակորդին հակահարված տալու ընթացքում զոհվել է նռնակի պայթյունից

Մարտի 11-ին և լույս 12-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի ձեռնարկած գործողություններին հակահարված տալու ընթացքում ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում նռնակի պայթյունից մահացու վիրավորում ստացավ ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Սարգիս Դավիթի Օհանյանը:
8. Արտյոմ Վարդերեսյան, ժամկետային զինծառայող, զոհվել է մարտի 17-ին` հակառակորդի կրակոցի

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում ստացավ ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Արտյոմ Արսենի Վարդերեսյանը:

9. Հովհաննես Ռազմիկի Հարությունյան, ժամկետային զինծառայող, զոհվել է մարտի 17 –ին՝ զենքի օգտագործման կանոնների խախտման արդյունքում

Մարտի 17-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, զենքի օգտագործման կանոնների խախտման արդյունքում մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Հովհաննես Ռազմիկի Հարությունյանը:

10. Սևակ Հովհաննեսի Համբարձումյան , ժամկետային զինծառայող, հայտնաբերվել է մահացու հրազենային վիրավածքով՝ մարտի 24-ի

Մարտի 24-ին ժամը 09:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի հրաձգարանում գլխի ճակատային շրջանում ստացած հրազենային վիրավորմամբ հայտնաբերվեց պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սևակ Հովհաննեսի Համբարձումյանը: Այս մասին հաղորդել էր ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունը:

11. Վլադիմիր Աշոտի Մելքոնյան, ժամկետային զինծառայող, մահացու հրազենային վիրավորում է ստացել  ապրիլի 1-ին

Ապրիլի 1-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Վլադիմիր Աշոտի Մելքոնյանը: Ինչպես ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

12. Գեւորգ Արմենի Ասոյան, գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով

Այսօր՝ ապրիլի 1-ին, ժամը  09:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գեւորգ Արմենի Ասոյանը:

Դիտվել է 8,710 անգամ
 


Այս թեմայով