«Շատ տհաճ մթնոլորտ էր ձևավորվել դատարանի բակում, որովհետև այս իշխանության գործելաոճը՝ հասարակության խիստ բևեռացման հարցում, դրսևորվեց նաև դատարանի մոտ: Ինչպես նախապես հայտնի էր՝ կոնգրեսականները՝ Լևոն Տեր-Պետրոսյանի համակիրները, փորձում էին սադրիչ գործողությունների իրականացնել: Մի կողմից հասկանալի էր Ռոբերտ Քոչարյանի աջակիցների պահվածքը, քանի որ մենք պայքարում են հանուն արդարության: Անհասկանալի էր՝ ինչի համար են պայքարում կոնգրեսականները: Էտապային մասով հասկանալի է, քանի որ Հայ ազգային կոնգրեսը, հայտնվելով ներքաղաքական լուսանցքում, փորձում է Քոչարյանի դատավարությունն օգտագործել քաղաքական ասպարեզում երևալու համար:»,- երեկ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարության ընթացքի մասին նման կարծիք հայտենց «Քաղաքացիական հարթակ» ՀԿ ղեկավար Աղվան Պողոսյանը:
Հիշեցենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր)՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ երեկ քննում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը նրան ազատ արձակելու վերաբերյալ:
Հարցին, թե ինչպիսի՞ ելք են ակնկալում դատավարությունից, Պողոսյանը նկատեց, որ տարբեր ժամանակներում դատական համակարգի և դատավորների նկատմամբ ճնշումներ արձանագրվել են, ըստ այդմ՝ կարևորում է դատավորի անձնային հատկանիշները՝ երկրում օրինականություն հաստատելու հարցում.
«ՍԴ-ի որոշումից հետո, ըստ իրավաբանների՝ երկրորդ նախագահը անհապաղ պետք է ազատության մեջ գտնվի: Կունե՞նա Աննա Դանիբեկյանը այդ քաջությունը, թե՝ ոչ, պարզ կլինի ամսի 17-ին: Ամեն դեպքում նրան պետք է քաջալերել: Անկախ նրանից՝ ինչքան համակարներ ունի Քոչարյանը, արդարադաատությունը կամայական ընտրություն չպետք է ունենա»,- ասաց նա: