Հատուկ կարիքներ ունեցող ազատազրկվածները կտեղա...

Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է ՀՀ ոստիկանության կողմից ուղեկցման և պահպանման կարգը հաստատելու մասին Կառավարության որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի վերաբերյալ կարծիքը։

Մարդու իրավունքների պաշտպանի կարծիքին ներկայացված նախագիծն արտացոլում է Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցներում ազատությունից զրկված անձանց տեղափոխմանն առնչվող մի շարք առաջարկներ, ներառյալ՝ առողջական խնդիրներ և հատուկ կարիքներ ունեցող անձանց տեղափոխման համապատասխան պայմանների ապահովման մասին:

Մասնավորապես, նախագիծը նախատեսել է անհրաժեշտության դեպքում հիվանդության հետ կապված հատուկ կարիքներ ունեցող անձանց ոստիկանական մեքենաների փոխարեն շտապ բժշկական օգնության տրանսպորտային միջոցներով փոխադրելու հնարավորություն: Նախագծում նման լուծման ներառումը ողջունելի է:

Միևնույն ժամանակ, նախագծի վերաբերյալ առկա են մի շարք նկատառումներ, որոնք հիմնականում վերաբերում են հատուկ տրանսպորտային միջոցներում՝

∙         խցերի մակերեսներին և չափերին,

∙         լուսաթափանցելիությանը,

∙         օդափոխությանը,

∙         ջեռուցմանը,

∙         ազատությունից զրկված անձանց համար ամրագոտիների կամ անվտանգության այլ միջոցների բացակայությանը և այլն:

ՀՀ կառավարության «Ձերբակալված և կալանավորված անձանց Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից ուղեկցման և պահպանման կարգը հաստատելու մասին» 2009 թվականի ապրիլի 2-ի թիվ 351-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի վերաբերյալ կարծիքը՝ ստորև տեղադրված հղմամբ: