Մեջքից հարված Հայաստանին. ահա ՌԴ բիզնես շահը

69736Տարիներ առաջ, երբ Ռուսաստանի Դաշնությունը մեծ խմբաքանակով զենք էր վաճառում Ադրբեջանին, Հայաստանում շատերը ձայն բարձրացրեցին: Սրան ի պատասխան իշխանության որոշ ներկայացուցիչներ հայտարարում էին, որ դա զուտ բիզնես է և չի սպառնում Հայաստանի անվտանգությանը:

Եկեկ ևս մեկ անգամ տեսնենք, թե ՌԴ-ն ինչ զենքեր է վաճառել Ադրբեջանին և արդյոք դրանք այս օրերին գործածվել են:

Խոսքը գնում է 0.7-1 միլլիարդ կազմող գազմող գործարքի մասին, որով ադրբեջանը Ռուսաստանից  ստացավ երեք գումարտակ (94 միավոր) Т-90С տանկ, երեք գումարտակ (մոտ 100 միավոր) БМП-3 մարտական մեքենա, մեկ դիվիզիոն (18 միավոր) «Мста-С» ինքնագնաց հրետանային սարքավորում, մեկ դիվիզիոն (18 միավոր) համազարկային կրակի «Смерч» ռեակտիվ համակարգ, մեկ դիվիզիոն (18 միավոր) ինքնագնաց հրետանային «Вена» զինատեսակ, 6 միավոր ТОС-1А կրականետ համակարգ:

Այս ընթացքում Ադրբեջանական բանակը արդեն իսկ կիրառել է ТОС-1 կրականետ համակարգ: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ ադրբեջանական ստորաբաժանումները չկարողանալով կոտրել հայ դիրքապահների դիմադրությունը փորձել են կիրառել ծանր տեխնիկա, այդ թվում նաև ТОС-1 հրանետներ

Իսկ ապրիլի 4-ի գիշերը Ադրբեջանը կիրառել է «Смерч» ռեակտիվ համակարգ:

Ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը առաջնային գծի հարավային ուղղությամբ հակառակորդը կիրառել է “Սմերչ” համազարկային կրակի ռեակտիվ համակարգ: Նույն ժամանակահատվածում հակառակորդը շարունակել է խաղաղ բնակավայրերի և մարտական հենակետերի հրետակոծությունները, անօդաչու թռչող սարքերի ակտիվորեն կիրառումը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով, որոնցից մեկը ՊԲ-ի կողմից ոչնչացվել է:

Գրում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը

Ահա այսպես արդեն հասկանալի է և փաստարկված, որ Ռուսաստանի Դաշնության բիզնես շահը դեմ է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը: Սա շատ կարևոր հարց է, որը չպետք է անարձագանք մնա: Գուցե ոչ հիմա, սակայն անպայման այն պետք է դրվի ՌԴ իշխանությունների սեղանին:

Դիտվել է 11,771 անգամ
 


Այս թեմայով