Հարկերի հավաքագրման և պետական ծախսերի պրոցեսո...

Որևէ կերպ մեր օրակարգից չի կարող դուրս գալ ստվերի դեմ պայքարը. Գյումրիում Պետական եկամուտների կոմիտեի՝ Գյումրիում կազմակերպած ռազմավարական պլանավորման աշխատաժողովին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ում խոսքով՝ այս մեկուկես տարվա ընթացում աննախադեպ ծավալի հաջողություններ ունեն:

«Բայց մենք դա ամենևին առավելագույնը չենք համարում և պետք է հետևողականորեն շարժվենք այդ ճանապարհով՝ շարունակաբար ավելացնելով հարկեր-ՀՆԱ ցուցանիշը և այս ընթացում չպետք է մոռանալ, որ այո հարկերի հավաքագրման պրոցեսում և պետական ծախսերի պրոցեսում պետք է տնտեսական աճի և ակտիվության խթանումը լինի առաջնահերթություն»,-ասաց նա:

Վարչապետը միաժամանակ ընդգծեց, որ տնտեսական աճի և ակտիվության խթանումն ունի ոչ միայն ֆինանսական բաղադրիչ, այլ հոգեբանական բաղադրիչ: «Կարծում եմ՝ տնտեսվարող սուբյեկտի տրամադրվածությունը մեծապես պայմանավորված է այն որակով, որ ունեն նրանց շփումները հարկային և մաքսային մարմինների հետ, և համոզված եմ, որ այս շփման որակն ավելի ու ավելի կբարձրանա: Բոլորիդ քաջալերում եմ հստակ ու աներկբա շարժվել այդ ճանապարհով»,-ասաց նա: