Հարցվածների 95.1 %-ը դեմ է հոսանքի թանկացմանը

լոռեցիների միավորում

Արդեն տեղեկացրել էինք, որ «Լոռեցիների միավորում» ԲՀԿ-ն սոցիոլոգիական հարցում էր անցկացնում էլէկտրաէներգիայի հնարավոր թանկացման վերաբերյալ: Այսօր արդեն կազմակերպության տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք.

Հաշվի առնելով, որ էլեկտրաէներգետիկական համակարգի 5 խոշոր արտադրող կայանները, էլեկտրաէներգիայի հաղորդման և հաշվարկային կենտրոնի ծառայություններ մատուցողները դիմել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ էլեկտրաէներգիայի սակագների (վճարների) վերանայման հայտերով, «Լոռեցիների միավորում» ԲՀԿ-ն իրականացրել է առցանց հարցումներ: Հարցումներն իրականացվել են թվով 1344 ՀՀ քաղաքացիների շրջանում, մայիսի 17-24-ն ընկած ժամանակահատվածում, հարցաշարն անանուն էր և բաղկացած էր 13 հարցից: Հարցման նպատակն էր՝ պարզել հասարակության շրջանում իրազեկվածության մակարդակը և վերաբերմունքը, որի արդյունքում կազմակերպությունը կմշակի հետագագործողություններ: 
Ստորև ներկայացնում ենք առցանց հարցման արդյունքները.

Հարցման պատասխանններն՝ այստեղ:

Դիտվել է 82 անգամ
 


Այս թեմայով