ՀԱՊԿ գլխավորի քարտուղարի պաշտոնում առաջադրվել...

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ԱԳ նախարարների խորհուրդը ներկայացրել է Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի թեկնածությունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար:

Ինչպես փոխանցում է գործակալությունը, այս մասին չորեքշաբթի անցկացվող ԱԳ նախարարների խորհրդի նիստում հայտարարել է Ղրղզստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Չինգիզ Այդարբեկովը:

Առաջարկի համաձայն՝ Զասը պետք է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները պետք է ստանձնի 2020-ի հունվարի 1-ից, -ասել է նախարարը:

Զասի նշանակման հարցով որոշում կընդունվի աշնանը կայանալիք ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների խորհրդի նիստում, -հայտնել են կազմակերպությունից: