ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կայցելի Հայաստան

Փետրվարի 26-28-ը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը կայցելի Հայաստան: 

ՀԱՊԿ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այցի ընթացքում նախատեսվում է հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ծրագրվում է, որ Զասը հանդիպումներ կունենա նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ: