Հանրաքվեի հետ կապված հարցերը կորոնավիրուսի ան...

Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ ջախջախելու, քանդելու ճանապարհին է: Այսօր՝ մայիսի 29-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Կարինե Աճեմյանը:

«Կորոնավիրուսի պայմաններում այնպիսի անպատասխանատու վերաբերմունք, ինչպիսին մեր իշխանությունները ցույց տվեցին, երևի թե չկա որևէ երկրում: Եվ մյուս կողմից էլ երևի իրենց ձեռնտու էր շատ այս իրավիճակը, այն առումով, որ այս հանրաքվեի հետ կապված հարցերն իրենք կորոնավիրուսի անվան տակ ուզում են լուծել՝ էլի անօրինական ճանապարհով, ինչպես հանրաքվեն որոշվեց անել»: