«Հանրապետություն» կուսակցությունը դեմ է Ստամբ...

«Հանրապետություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

«Հանրապետություն» կուսակցությունը, ազատական ու պահպանողական արժեքներ կրող քաղաքական ուժ է։ Մենք կարևորում ենք մեր ինքնությունը և մեր ամենահիմնական արժեքները՝ պետականությունը, ինքնիշխանությունը, եկեղեցին ու ընտանիքը: Մենք դեմ ենք Ստամբուլյան կոնվենցիայի ստորագրմանը ու քննադատում ենք նախկին իշխանություններին, դեմ կլինենք ու կքննադատենք ներկաներին, եթե գնան կոնվենցիան վավերացնելու ճանապարհով։