Հանրապետականի «տնազ»

Երեկ կեսգիշերից իշխանության ներկայացուցիչները կորոնավիրուսը թողած՝ Պետրոսյան Գևորգի դեմ «պատերազմ» հայտարարեցին։
Գևորգին պաշտպանելու խնդիր չունեմ, մանավանդ, նրա արտահայատությունը քաղաքական առումով այնքան էլ կոռեկտ չեմ համարում։

Բայց ուրիշ բան է ինձ ապշեցնում։ Ոնց կարող է հեղափոխությամբ իշխանության եկած թիմն էսքան շուտ Հանրապետականի «տնազ» դառնալ՝ նույն տեքստերով գրած ստատուսներով։ Խի եք էսքան պրիմիտիվ, տղերք, որ գնացիք նմանվեցիք ՀՀԿ-ի «կոմսոմոլներին», որոնք՝ 2015-ի փետրվարին Սերժի համար «դոշ» տալով, «զոհվում» էին հայտնի «պատերազմներում»։ Էլի ոչ մեկին չեմ պաշտպանում, ուղղակի ասում եմ՝ նոր բան մտածեք, որ ՀՀԿ-ի ջահելների պես «երիտյոնջա» չդառնաք։

Թե բա՝ «կարանտյա»։ Տո, այ փայլուն հայերնի տիտաններ, կարանտին կամ կարանտյա բառերը զգույշ օգտագործեք, որովհետև արտակարգ դրությունը, որ անցնի՝ իսկապես պարզել է պետք, թե ում թեթեև ձեռքով մարտի սկզբին օդանավակայանում կարանտին չմտցվեց՝ կորոնավիրուսի համար Հայաստան ելքի «ազատ ռեժիմ» արտոնելու հետևանքով։ Դուք ավելի լավ է՝ պարզեք, թե վերջն ի՞նչ կենդանի է կորոնավիրուսը(վերջին տվյալներով՝ շուն էր)։

Թե բա՝ կարանտինը պրծնենք «քաղաքական ախտահարում» ենք անելու։ Ճիշտ եք ասում ու ձեզանից էլ էդ ախտահարումը պետք է սկսվի, որովհետև բոլորդ նստած եք Նիկոլի վստահության ռեսուրսի վրա ու կորոնավիրուսի նման անխնա լափում եք այն։

Սուրեն Սուրենյանց

քաղաքագետ