Նախագահը վարչապետի և ԱԺ նախագահի հետ հանդիպումներ է ունեցել

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստան վերադառնալուն պես խորհրդակցություններ է նախաձեռնել կառավարության և Ազգային ժողովի ղեկավարության հետ:

Այդ շրջանակում Հանրապետության նախագահն այսօր իր նստավայրում հանդիպումներ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ:

Զրուցակիցները քննարկել են երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը և առկա խնդիրների հանգուցալուծման ուղիները՝ այդ համատեքստում կարևորելով երկրում կայունության պահպանումն ու հանդուրժողականության մթնոլորտը:

Նախագահ Սարգսյանը ողջունել է անցած օրերի բանակցային գործընթացը և շեշտել, որ իրավիճակի հանգուցալուծման և առկա խնդիրների լուծման միակ ճանապարհը երկխոսությունն է:

Հանրապետության նախագահը հույս է հայտնել, որ հասարակությունն ու քաղաքական ուժերը կշարունակեն խոհեմություն ու սթափություն դրսևորել և առաջնորդվել երկրի շահերով, Սահմանադրությամբ ու օրենքներով:

Այս թեմայով