Հանդիպում Նուբարաշենի ԲՀԿ տարածքային կառույցում

Հանդիպում  Նուբարաշենի ԲՀԿտարածքային կառույցումԱյսօր ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը եւ ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ Աբրահամ Մանուկյանըհանդիպել են ԲՀԿ Նուբարաշենի տարածքային կառույցի պատասխանատուների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ներքաղաքական,  երկրի առջեւ ծառացած սոցիալ-տնտեսական խնդիրներն ու դրանց լուծման՝ ԲՀԿ-ի առաջարկած քայլերն ու ծրագրերը։ Նուբարաշենի ԲՀԿ տարածքային կառույցի հետ ԲՀԿ պատասխանատուները քննարկել են սահմանադրական փոփոխությունների հնարավոր մոդելը եւ լսել կուսակիցների դիրքորոշումներն այդ հարցում։ Նիստին մասնակցել են ԲՀԿ տարբեր հանձնաժողովների անդամներ, ովքեր առաջարկել են կուսակցության խմբակցությանը՝ հանդես գալ փոքր եւ միջին ձեռներեցության ոլորտը բարելավող մի շարք օրենսդրականնախագծերով եւ ներկայացրել ենկոնկրետ  առաջարկներ։ Քննարկվել են նաեւ ներկուսակցական եւ ներկազմակերպչական հարցեր։ ԲՀԿ անդամները քննարկել են նաեւ էլեկտրաէներգիայի թանկացման,արտագաղթի,  գործազրկության  եւ սոցիալ-տնտեսական այլ հիմնահարցեր ու լսել կուսակցության ղեկավար մարմնի դիրքորոշումն այն քայլերի եւ մեխանիզմների շուրջ,  որոնք հնարավորություն կտան գտնել նշյալ խնդիրների լուծման առավելարդյունավետ ուղիներ։

 

ԲՀԿ մամուլի ծառայություն

 


Այս թեմայով