Համոզված եմ, որ Սինգապուրից հայկական պատվիրակ...

Այսօր Սինգապուրի վարչապետ Լի Սիեն Լուն այցելել է Հայկական տաղավար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը և կից տեսանյութ հրապարակել։

«Հայկական տեխնոլոգիական մի շարք ընկերություններ ԲՏԱ փոխնախարար Գեղամ Վարդանյանի գլխավորությամբ միասնական տաղավարով մասնակցում են Սինգապուրում տեղի ունեցող SWITCH Singapore միջազգային ցուցահանդեսին։

Համոզված եմ, որ պատվիրակությունը կվերադառնա բազմաթիվ պատվերներով»,- գրել է նա։