Հայաստան եկած եզդի փախստականները կստանան կարգավիճակ. Համլետ Սմոյան

Համլետ ՍմոյանՆա կարծում է, որ ամեն ինչ պետք է հարթ ընդանա:

Օգոստոսի 3-ին «Սինջար եզդիների ազգային միավորումը» հասարակական կազմակերպությունը դիմել էր ՀՀ Արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայություն՝ Իրաքից Հայաստան եկած եզդի փախստականներին կարգավիճակ տրամադրելու հարցով։ Օգոստոսի 12-ին  Միգրացիոն պետական ծառայությունը պատասխանել է կազմակերպության ներկայացրած դիմումին։

«Միգրացիոն պետական ծառայությունից այսօր մեզ զանգահարել և տեղեկացրել են, որ եզդի փախստականների դիմումները ընդունված են: Օգոստոսի 13-ին և 20-ին նրանց հրավիրել են հարցազրույցի»,-մեզ հետ զրույցում նշեց «Սինջար եզդիների ազգային միավորում»  հասարակական կազմակերպության խորհրդի անդամ Համլետ Սմոյանը։ Նա կարծում է, որ ամեն ինչ պետք է հարթ ընդանա և որևէ խնդիր չի ստեղծվի եզդի փախստականներին կարգավիճակ տրամադրելու հարցում։

Հայսատան եկած 19 փախստականները (3 ընտանիք) բնակվում են Արմավիրի մարզի Արաքս գյուղում ։ Հարցին, թե ինչպես են պատրաստվում լուծել ապաստանի խնդիրը, «Սինջար եզդիների ազգային միավորում»  հասարակական կազմակերպության ղեկավար Բորիս Մուրազին պատասխանեց.«Մոտ օրերս պատրաստվում ենք եզդի փախստականներին տեղափոխել եզդիաբնակ գյուղ, որտեղ հնարավոր կլինի նաև կազմակերպել  փախստական երեխաների դպրոցական  ուսուցումը,  ինչը փախստականների ինտեգրացիան ավելի դյուրին կդարձնի»,-եզրափակեց իր խոսքը Բորիս Մուրազին:

Հիշեցում: Բոլոր նրանք ովքեր ցանկանում են օգնել Հայաստան եկած եզդի փախստականներին, կարող են զանգահարել:  Հեռ. 098 487 637, 094 591 037

 


Այս թեմայով