Համազա´սպ, մի քիչ զուսպ եղե´ք. Զոհրաբյանի նախ...

ԱԺ ամբիոնից ԲՀԿ հասցեին իշխանական պատգամավորներից մեկի հնչեցրած գնահատականներին արձագանքեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը։ Զոհրաբյանը նախ` հարցրեց՝ ինչ է այդ պատգամավորի անունը, ապա արձագանքեց նրա խոսքին։

«Համազա´սպ, մի քիչ զուսպ եղե´ք․ էն ինչ արել է ԲՀԿ-ն, երևի թե Ձեր քաղաքական շատ փոքր կենսագրությունը թույլ չի տալիս գնահատելու և հասկանալու»,- ասաց Զոհրաբյանը։

Նա բացատրեց, որ եթե չլինեին Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը ու ևս մեկ-երկուսը, ապա իշխանական պատգամավորների մեծ մասը ԱԺ դահլիճում նստած չէին լինի։