Համաշխարհային բանկը 1 տարով չեղարկում է Հայաս...

Հաշվի առնելով աշխարհի բոլոր երկրներում կորոնավիրուսային համավարակով պայմանավորված 2020 թվականին տնտեսական իրավիճակի վատթարացման վերաբերյալ կանխատեսումները՝ միջազգային ֆինանսական կառույցները փորձում են հնարավորինս աջակցել անդամ-պետություններին հաղթահարելու համավարակի հետեւանքները: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Այս համատեքստում Հայաստանի Հանրապետության եւ Համաշխարհային բանկի համատեղ աշխատանքի արդյունքում Զարգացման Միջազգային Ընկերակցության  կողմից Հայաստանին տրամադրված մի շարք վարկերի գծով գործող հավելյալ տոկոսադրույքի (տարեկան 1.7% դրույքաչափով) կիրառման մասին նախկինում կայացրած որոշումը մեկ տարի ժամկետով չեղարկվել է եւ չի կիրառվելու ֆիսկալ տարվա ընթացքում (2020 թվականի հուլիսի 1-ից մինչեւ 2021 թվականի հունիսի 30-ը):

Համաշխարհային Բանկի եւ ՀՀ ֆինանսների նախարարության գնահատականներով հավելյալ 1.7% տոկոսադրույքի մեկ տարով չեղարկման արդյունքում՝ արտաքին տոկոսավճարների գծով ՀՀ պետական բյուջեի տնտեսումը կկազմի մոտ 13 մլն ԱՄՆ դոլար: