Համաճարակի հարցը հանրային օրակարգում առաջնայի...

Դավիթ Ֆիդանյանը գրում է․

«Ես իհարկե հասկանում եմ, որ համաճարակի իրողությունը սկսում է հանրային դաշտում սովորական երևույթ ընկալվել արդեն և անգամ այս երկու օրը գրեթե չխոսվեց այդ համատեքստում տեղի ունեցողի վերաբերյալ: Սակայն համաճարակի հարցը հանրային օրակարգում առաջնային հարցերից պետք է լինի՝ այն էլ այսպիսի վիճակագրության պարագայում: Առողջապահության նախարարը նշել էր, որ այս տեմպի պահպանման դեպքում արդեն հունիսի սկզբին 12 հազարից ավել վարակակիր կունենանք: Իմ մոտ տրամաբանական հարց է առաջանում: Ինչպե՞ս պետք է արվի, որ թվերի նվազում տեղի ունենա և դանդաղեցվի վիրուսի տարածումը: Հանրության սոցիալական պատասխանատվությամ մասին մոռացեք: Փողոցներում հիմա երևի 10-ից 1-ը կամ երկուսն են դիմակ դնում: Էլ չեմ խոսում կուտակումների և սոցիալական հեռավորության մասին: Կողմ եմ որ վարչահրամայական մեթոդներ կիրառվեն՝ անհրաժեշտության դեպքում, եթե համաճարակի տարածումը դանդաղեցնելու տեսանկյունից արդյունավետ է սկսած բոլորին դիմակ կրելու պարտադրանքից և իհարկե վերջացրած հնարավոր կուտակման վայրերում ոստիկանական վերակարգեր սահմանելուց: Ներկայումս փողոցը ամենառիսկային կետն և եթե խոսում ենք վիրուսի տարածման դանդաղեցման մասին, ապա պետք է հասկանալ թե ինչպես փողոցում կարգուկանոն հաստատել»: