Հալեպում սպանվել է 17-ամյա Շանթ Քյոշկերյանը

Հալեպում՝ Մարթինի փողոցում, կրակոցով սպանվել է հալեպահայ Շանթ Քյոշկերյանը: Այդ մասին SHANTNEWS-ը տեղեկացավ Հալեպի իր աղբյուրներից։ Նշվում է, որ դեպքի մանրամասները դեռևս հայտնի չեն, սակայն իրավապահ մարմիններն արդեն ձերբակալել են հանցագործին: Շանթ Քյոշկերյանը 17 տարեկան էր: