Հակառակորդը 40 րոպե կրակել է Բաղանիսի ճանապար...

Այսօր՝ ժամը 13։00-ից 14։00-ի հատվածում, հակառակորդը խոշոր տրամաչափի գնդացիրներից կրակել է Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս համայնքին հարակից՝ Բաղանիս-Ոսկեպար ճանապարհի ուղղությամբ, որը Հայստան-Վրաստան միջպետական ճանապարհի մաս է կազմում։

Politik.am-ի հետ զրույցում  համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանն ասաց, որ կրարակոցները տևել են մոտ 40 րոպե ։ Գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն եղել, կրակել են ճանապարհի վրա, բարեբախտաբար, մեքենաները չեն տուժել.

Համայքապետի խոսքով այլ մարմինների կողմից դեպքի վայր գնալու կամ տարածքը զննելու անհարաժեշտություն չկա, քանի որ բնակավայրի ուղղությամբ կրակոցներ չեն եղել, պարզապես այդ միջպետական ճանապարհը գտնվում է Բաղանիսի վարչական տարածքում: 

Նարեկ Սահակյանը վստահեցրեց` այժմ վիճակը հանգիստ է: Տեղեկացնեք` վերջին անգամ Բաղանիսի ուղղությամբ ադրբեջանական կողմը կրակ էր բացել 2018 թ.-ի սեպտեմբերի 12-ին: