Հակաճգնաժամային 10-րդ միջոցառումից օգտվել է շ...

Հակաճգնաժամային 10-րդ միջոցառումն վարտվել է մայիսի 20-ին, որի շահառու են հանդիսանում այն սուբյեկտները, որոնք ապրիլի 1-ի դրությամբ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ են եւ որոնք 2019-ին եղել են ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտներ կամ օգտվել էին ինքնազբաղված անձանց օրենքով սահմանված արտոնությունից: Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը:

Նրա խոսքով, այս միջոցառման շահառուների քանակը 6161 է, որից դիմումներ ներկայացրել եւ աջակցությունից օգտվել է 5390-ը (87,4 տոկոս). «Աջակցության գումարը կազմել է 294,4 մլն դրամ: Շահառուների մասնակցությունը եղել է բավականին բարձր:

Բոլոր հնարավոր շահառուներին ծանուցվել է, բոլորին ուղարկվել են համապատասխան հաղորդագրություններ, նաեւ միջոցառման ավարտից առաջ լրատվամիջոցների միջոցով մի քանի անգամ տեղեկացվել է: Վերջում արդեն փորձել ենք զանգերով ապահովել:

Այս ցանկում չեն ներառվել այն սուբյեկտները, որոնք 8-րդ միջոցառումով արդեն շահառու են եղել եւ օգտվել աջակցությունից: Այլ ոլորտային սահմանափակում չի եղել»,-ասաց ՊԵԿ փոխնախագահը: