Հակաազգային են ու հակապետական գրառումներ անող...

«Քաղաքացիական հարթակ» նախաձեռնության ղեկավար Աղվան Պողոսյանը գրում է.

«Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին հանձնարարեց զբաղվել հեղափոխական ֆեյքերով (բայց իրականում պետք է, որ լիներ հակահեղափոխական ֆեյքեր, զարմանալի չէ, քանի որ վերջին շրջանում Փաշինյանը անվստահության մեսիջներ է ուղարկում իր թիմակիցներին)՝ համարելով դրանց գոյությունը ազգային անվտանգությանը լրջագույն վտանգ: Եթե չեմ սխալվում՝ ֆեյքերի գոյությունը, որպես այդպիսին, օրենքով արգելված չէ: Եթե հարցը դիտարկում ենք ազգային անվտանգության տեսանկյունից, ապա կան իրական օգտատերեր, որոնց ամենօրյա գրառումները հակաազգային են ու հակապետական: 
Հարց է առաջանում՝ նմանատիպ մարդկանցով ո՞վ պետք է զբաղվի»:

Հիշեցնենք՝ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դիմելով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին, ասաց.«Այո, մեր երկրում խոսքի և տեղեկատվության ազատությունը երաշխավորված է: Բայց եթե որոշ հանցավոր շրջանակներ միլիոններ են ծախսելու սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում, հասարակական կարծիքի մանիպուլյացիաներ անելու համար, ապա դա ազգային անվտանգության խնդիր է: Ես հույս ունեմ, որ ձեր ծառայությունը կկարողանա այս հարցում ապահովել կոնկրետ արդյունքներ»: