Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր գործունեության մեկուկես տարում առաջին անգամ, հրապարակային ելությում չարիք համարեց նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին և նրա իշխանությունը:
Իտալիայի հայ համայնքի հետ հանդիպմնա ժամանակ վարչապետ Փաշինյանն ասաց.Ղեկավարը, որը չունի ժողովրդի վստահությունը չարիք է երկրի համար, այնպես ինչպես չարիք են եղել բոլոր ղեկավարները, սկսած 1996 թվականից, երբ որ առանց ժողովրդի վստահության տիրցել են իշխանության և փորձել են պահել այդ իշխանությունը,-ասաց վարչապետը:
Հիշեցնենք, որ 1996 թվականի նախագահական ընտությունները կեղծվեցին և իշխանության պարտված թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը երկրորդ անգամ բազմեց նախագահական աթոռին: Այն ժամանակ ընտրութուններում հաղթել էր ընդմության առաջնորդ Վազգեն Մանուկյանը:
Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ՀԱԿ-ի պատասծանը կարելի է որակել, որպես քաղաքական ապտակ նախկին թիմակցի կողմից՝ վարչապետ Փաշինյանին։
ArmDaily.am կայքը փորձել էր «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանին մեկնաբանություն ստանալ, սակայն նա հրաժարվել էր մեկնաբանել վարչապետի խոսքը, փխարենը առաջարկել էր, որպես Փաշինյանի գնահատականին պատասխան ընդունել ՀԱԿ շարքային անդամ Հարություն Ուլոյանի ֆեյսբուքյան գրառումը․«Նայեք Հարութ Ուլոյանի ֆեյսբուքյան գրառումը, իրենց լավ հաստատ չեմ ասի։ Դա համարեք նաև իմ մեկնաբանությունը»։
Իսկ Հարություն Ուլոյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր․«Փաստորեն` Փաշինյանը 12 տարի առաջ, բոլորից ակտիվ, 5 տարի շարունակ պայքարում էր, որպեսզի «չարիքը» գա իշխանության: Ավելին, պնդում էր նաև, որ «չարիքը» «վատ խասիաթ ունի. ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս»:
Բայց այստեղ այլ հարց էլ կա: Փաշինյանը, տրամաբանությունից դուրս կամ «քաղաքական նպատակահարմարությունից» ելնելով, ինչ ասես կարող է հայտարարել, բայց տվյալ դեպքում, ըստ էության, նա վիրավորում ա ներկայումս իր կողմից «չարիք» անվանվող 2008 թվականի ընդդիմության թեկնածուի ընտրազանգվածին, վիրավորում ա 10-օր հանրահավաք անողներին, վիրավորում ա Մարտի 1-ին փողոցներում տանկերի ու ավտոմատների դեմ պայքարող անզեն ցուցարարներին: 2008-ին ժողովուրդը 1996-ի թեման փակել ա: Եթե Փաշինյանը իր անձի պահով դա ուրանում ա, դա իր խնդիրն ա:
2007-2008 նախընտրական շրջանում 1996-ի թեմայի ամենժամյա պրոպագանդան չխանգարեց ժողովրդին անելու իր ընտրությունը, իսկ Փաշինյանն էլ 24 ժամ ««չարիք» նախագահ» էր վանկարկում: Եթե «չարիքը» «չարիք» էր, բա «չարիքին» ամենաշատը նախագահ դարձնել ցանկացողը ո՞վ էր էդ դեպքում: Փաշինյանը, փաստորեն, հայտնվել ա նախկին ռեժիմի կողմից տարվող պրոպագանդայի նույն գծում»:
Փաստորեն ՀԱԿ-ում կարծում են, որ վարչապետ Փաշինյանի խոսքը այնքան անլուրջ է, որ դրան պետք է արձագանքի իրենց կուսակցության հազարերրորդական դեմքերից մեկը։