«․․․Հաջորդը քեզ են խփելու․․․»․ ոստիկանության...

Երեկ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի սպանության վայր էր եկել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը։ Ոստիկանները նրան ներս թողեցին։ Ավելի ուշ նա դուրս եկավ շենքից և մուտքի մոտ լաց էր լինում։

Հրայր Թովմասյանի այցի մասին տեսանյութերի տակ տարբեր մեկնաբանություներ են արվել։ Հետաքրքիր է, որ ոստիկանության աշխատակից մի երիտասարդնգրել է «․․․հաջորդը քեզ են խփելու․․․»։ Այս մեկնաբանությունը պատկերող լուսանկարները իր էջում հրապարակել է Գեղամ Պետրոսյանը։

Ոստիկանությունից այս առնչությամբ մեզ դեռ չհաջողվեց մեկնաբանություն ստանալ, մեր զանգերն անպատասխան մնացին։