Home » ՄԱՄՈՒԼ » Գյուղապետը «Дурак» լակոտ ա. «Հայկական ժամանակ»

Գյուղապետը «Дурак» լակոտ ա. «Հայկական ժամանակ»

Հովիկ Աբովյան«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մշտական հանձնաժողովը կառավարության նիստերի դահլիճում երեկ արտագնա նիստ էր հրավիրել: Նախօրեին տեղեկացրել էինք, որ Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում է հայտնվել «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է խոշորացնել համայնքները: Համայնքների խոշորացում նախատեսվում է Արարատի, Շիրակի, Վայոց Ձորի, Տավուշի եւ Սյունիքի 118 համայնքներում, որի արդյունքում կստեղծվի 15 փունջ համայնք:

Բազմաթիվ գյուղապետեր, սակայն, դեմ են սույն նախագծին: Գյուղապետերից մի քանիսը երեկ բարձրաձայնեցին իրենց դժգոհությունը, այդ թվում Տավուշի մարզի Բարեկամավանի գյուղապետ Գագիկ Աբազյանը:

Արտագնա նիստին ներկա Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը սակայն, մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ իր ղեկավարած մարզում արդեն իսկ որոշ համայնքներ խոշորացվել են եւ դրանում դրական միտում է տեսնում:

Այդ դեպքում ինչո՞ւ են դժգոհում ձեր մարզի այն համայնքների ղեկավարները, որոնց ղեկավարած գյուղերը պետք է խոշորացվեն հարցին մարզպետը պատասխանել է. «Ինձ թվում է՝ նորամուծություն է եւ դրա համար դժգոհում են: Արի գնանք Դիլիջան, հենց այնպես չեմ ասում, մենք ծանոթ չենք, իմ խոսքն էլ խոսք է: Եկեք գնանք Դիլիջան՝ տեսնենք ինչից են դժգոհում: Այնպես չի, որ 6 ամսում, մի տարում խոշորացրեցին եւ վերջ, զարգացում եղավ: Այդ գործընթացը գնում է, կարեւորն այն է, որ դրական է»:

Իսկ եթե դժգոհող գյուղապետերը բողոքի ալիք բարձրացնեն… Մեկն էլ հենց նոր խոսեց՝ մեր թղթակցի նկատառմանը Աբովյանն արձագանքել է. «Գյուղապետ է խոսում է, ես ինչ անեմ: Այս գյուղապետը չի կարողանում իր աշխատողի աշխատավարձը տա, չի հասկանում, «Дурак» լակոտ ա: Պաշտպանության նախարարությունն ամեն տարի իրենց ամբողջ գյուղի հոսանքի փողը տվել է, ամբողջ գյուղի փողը վճարել է Օհանյան Սեյրանը: Տվել է տարբեր ձեւի տեխնիկա՝ Ուրալ եւ այլն: Ամեն գյուղացու երեք հատ ոչխար բաժանեցին, մի ամիս հետո սաղ ծախեցին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 210 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy