Գյուղացիներին դիզվառելիքի և պարարտանյութի աջա...

Գյուղացիները պնդում են, որ որքան էլ թալանել են, էլի ինչ-որ բան հասել է գյուղացիներին և դա օգտագործել են և ավելի շատ բերք էին ստանում, քան հիմա, կոնկրետի ցորենի առումով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջի եթերում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ իրենք այցելել են գյուղեր:

«Հիմա ինչ է պարզվում, որ հեղափոխություն է եղել, պետք է չթալանվեր, պետք է ամբողջ չթալանված սիլիտրան, պարարտանյութը հասներ գյուղացուն, որ ավելի շատ բերք ստանային և հիմա ընդհանրապես ծրագիրը վերացել է և գյուղացին մենակ է մնացել բանկում ունեցած վարկերի և պարտքերի հետ: Ստացվում է պետությունը գյուղացուն թողել է իր պրոբլեմների հետ միայնակ»,-ասաց նա:

Էդմոն Մարուքյանը նշեց, որ իրենք առաջարկում են, որ ծրագրեըը վերականգվեն, գյուղնախարարություն լինի անպայման և Կառավարությունն առանց թալանելու աջակցի գյուղացուն: Նա նշեց, որ գյուղացիները իրենք չեն ուզում երևան տեսախցիկում, քանի որ նույն վախի մթնոլորտը պահպանված է երկրում:

«Մանիպուլյացիաներով պետական ծրարգրեր են փակվել, որ ոչ մի բան չանեն: էն ժամանակ թալանել են, դուք մի թալանեք՝ տվեք գյուղացուն»,-ասաց նա: