Գյումրում թոքային խնդրով 74-ամյա տղամարդ է մա...

Գյումրում 74-ամյա տղամարդ է մահացել, որի մոտ շնչառական հիվանդություն է եղել։ Տղամարդուն նախօրեին «Շտապօգնությունով» տարել են Գյումրի բժշկական կենտրոն, որտեղ ամբուլատոր զննեումից հետո նրան ուղարկել են պոլիկլինիկա։

Պոլիկլինիկայից NEWS.am-ին հայտնեցին, որ հիվանդանոցից խորհուրդ են տվել թոքերի հետազոտություն անցկացնել, ինչը արել են, պարզվել է, որ տղամարդու  աջ թոքում հեղուկ կա։ Բացի այդ՝ տղամարդը հազ է ունեցել։ Հիվանդանոցից NEWS.am-ին հայտնեցին, որ տղամարդը մի քանի անգամ սրտի կաթված է տարել նախկինում։

Մահվան հստակ պատճառն առայժմ հայտնի չէ, պարզ կդառնա դիահերձումից հետո։

Նշենք, որ մամուլում հրապարակումներ էին եղել, որ տղամարդու մոտ կորոնավիրուս է կասկածվում։