Գյումրիում գնացքների մեքենավարները գործադուլ...

Հարավկովկասյան երկաթուղիներն արգելում է լրագրողների մուտքը Գյումրիի լոկոմոտիվային դեպոյի տարածք։ Ինչպես հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Գյումրիից, այսօր հանրապետության բոլոր մեքենավարները գործադուլ են հայտարարել ու պահանջում են աշխատավարձի բարձրացում։

Գյումրեցի մեքենավարները՝ ի նշան բողոքի, հավաքվել են դեպոյում, որտեղ անվտանգության աշխատակիցները լրագրողների մուտքը չեն թույլատրում՝ պատճառաբանելով թե հրահանգը ստացել են հարավկովկասյան երկաթուղիներից։