Գյումրիում կդիմեն զանգվածային անհնազանդությունների

gyumri1-320x228Գյումրու Թատերական հրապարակում այս պահին դարձյալ շարունակվում է նստացույցը: Հավաքվել են աննախադեպ մեծ թվով քաղաքացիներ, հնչող կարճ ելույթներում նրանք հայտարարեցին, որ ՀՀ քաղաքացու պահանջը չի կատարվել եւ իրենք չեն պատրաստվում տուն գնալ: Միեւնույն ժամանակ հայտարարում են, որ կապի մեջ են մայրաքաղաքի «Ոչ թալանին» նախաձեռնության ակտիվիստների հետ եւ ըստ Երեւանում զարգացող իրադարձությունների էլ կառաջնորդվեն:

Գյումրեցի քաղաքացիները նշում են, որ եթե ուժ կիրառի ոստիկանությունը Բաղրամյան պողոտայի քաղաքացիների նկատմամբ, Գյումրիում կդիմեն զանգվածային անհնազանդությունների՝ թե կոնկրետ ինչ, չեն մանրամասնում:

Նշենք, որ Թատերական հրապարակում հավաքված են մեծ թվով ոստիկաններ, սակայն խաղաղ ակցիան խոչընդոտելու փորձեր  չեն նկատվում:

Մանրամասնները galatv.am-ում

Դիտվել է 33 անգամ
 


Այս թեմայով