Video. Գագիկ Ծառուկյանը 2 բնակարան է նվիրում գյումրեցի անօթեւաններին

gagik-tsarukyan_4Գյումրեցի լուսանկարիչ Հայկ Բարսեղյանի՝ գյումրեցի 13 անօթեւան ընտանիքների բնակարաններ գնելու ծրագրին արձագանքել է «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը: 

Ես ուղղակի հիացած եմ այս երիտասարդների անշահախնդիր նվիրվածությամբ, այն ոգևորությամբ, որով նրանք խնդրին տվեցին միջազգային հնչեղություն, այն նպատակասլացությամբ և վճռականությամբ, որով նրանք լծվել են գործի:

Ես չէի կարող չարձագանքել, չէի կարող անմասն մնալ: Ես տրամադրում եմ անհրաժեշտ գումարը՝ Գյումրիի անօթևան երկու բազմազավակ ընտանիքների համար բնակարաններ ձեռք բերելու նպատակով: Ուզում եմ անձնապես դիմել այս ծրագրի հեղինակներին. սիրելի Հայկ և նախաձեռնության մյուս մասնակիցներ, դուք ձեր այս քայլով, ձեր հետևողականությամբ, մարդկային անկեղծությամբ ցույց եք տալիս, որ իսկապես մեր երկրում անլուծելի խնդիրներ չկան: Դուք ապացուցում եք, որ կարելի է ձևակերպել խնդիրը և հասնել լուծման։ Դուք գիտեք, որ ես Գյումրիի հանդեպ միշտ ունեցել եմ առանձնահատուկ վերաբերմունք, իսկ գյումրեցիների հանդեպ յուրահատուկ հարգանք ու սեր ունեմ: Միշտ պատրաստ եմ եղել օգտակար լինել՝ ուժերիս ներածին չափով: Մաղթում եմ ձեզ հաջողություն և դրված նպատակներին հասնելու կամք: Առաջիկայում սիրով ձեզ կհրավիրեմ միմյանց հետ ծանոթանալու և, ինչու չէ, նոր, հետաքրքիր ծրագրեր քննարկելու:

Գագիկ Ծառուկյան

 

Դիտվել է 532 անգամ
 


Այս թեմայով