Գյումրի քաղաքի կայարան մտնելիս գնացքը վրաերթի...

Հուլիսի 12-ին, ժամը 19:46-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել որ Երկաթգծի 2725-րդ կմ-ին՝ Բայանդուր-Գյումրի հատվածում, Գյումրի քաղաքի կայարան մտնելիս գնացքը վրաերթի է ենթարկել մոտ 60 տարեկան կնոջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գյումրի կայարանի սկզբնամասում գնացքը վրաերթի է ենթարկել Ս.Խ.-ին (ծնված 1951 թ.). քաղաքացին տեղում մահացել է: