Գ.Ծառուկյանը կմեկնի Վիետնամ. ի՞նչ են քննարկել...

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ընդունել է իր հրավերով Հայաստանում գտնվող Վիետնամի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Խոանգ Բին Կուանին: Կողմերը քննարկել են տնտեսական և քաղաքական գործակցության հնարավորությունները: Գագիկ Ծառուկյանը նկատել է, որ Հայաստանն ու Վիետնամն ունեն մեծ ներուժ՝ տարբեր ոլորտներում արդյունավետ գործակցություն ծավալելու համար: ԲՀԿ առաջնորդը պատրաստակամություն է հայտնել աջակցելու վիետնամցի ներդրողներին՝ Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու գործում: Վիետնամցի պաշտոնյան էլ իր հերթին հայտնել է, որ հիացած է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի արտադրանքով և ցանկություն ունի գործակցություն սկսելու գործարանի հետ: