Գ.Ծառուկյանը հանդիպել է «Կեմպինսկի գրուպի» կա...

«Մուլտի գրուպ» կոնցեռնի սեփականատեր Գագիկ Ծառուկյանը հանդիպել է «Կեմպինսկի գրուպի» կառավարման խորհրդի փոխնախագահ Բեռնոլդ Շրոդերի հետ: Կողմերը քննարկել են Երևանում կառուցվող 5 աստղանի լյուքս դասի հյուրանոցային համալիրի շինարարական աշխատանքների ընթացքի վերաբերյալ հարցեր: Գագիկ Ծառուկյանի խոսքով՝ մայրաքաղաքի սրտում կառուցվող «Կեմպինսկի» հյուրանոցը կլինի միջազգային բոլոր չափորոշիչներին համատասխան, բայց կգերազանցի ցանցի հյուրանոցներին և կլինի ավելի լավը: Բեռնոլդ Շրոդերն իր հերթին բարձր է գնահատել «Մուլտի գրուպ»-ի հետ գործակցությունը և նշել, որ Երևանում կառուցվող «Կեմպինսկի» հյուրանոցը Գագիկ Ծառուկյանի հանդեպ ունեցած վստահության արդյունքն է և Ռիգայում բացված բարձրակարգ հյուրանոցից հետո արդեն համատեղ գործակցության երկրորդ նախագիծը: