Գ.Ծառուկյանն ընդունել է Վիետնամի խորհրդարանակ...

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահի տեղակալ Նգույեն Ման Թիենի գլխավորած պատվիրակությանը: Քննարկվել են երկկողմ քաղաքական, տնտեսական կապերի ամրապնդմանն ու խորացմանն ուղղված հարցեր: Վիետնամցի հյուրերը ԲՀԿ ղեկավարին պատմել են Հայաստանից ստացած իրենց տպավորությունների մասին: Գագիկ Ծառուկյանը հայտնել է, որ ընդունել է ավելի վաղ Հայաստանում գտնվող Վիետնամի կոմկուսի կենտկոմի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Խոանգ Բին Կուանի առաջարկը և օգոստոսի վերջին պատրաստվում է այցելել Վիետնամ: