«Գ.Ծառուկյան» հիմնադրամն իրականացրել է հայրեն...

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամն ամփոփել է հայրենիքի պաշտպաններին և նրանց ծնողներին նվիրված նախաձեռնությունը, որի մեկնարկն ազդարարվել էր տարեսկզբին, այնուհետև լայն թափով շարունակվել հանրապետության բոլոր մարզերում: Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ, այս տարվա ամփոփիչ ծրագրում ընդգրկվել են Երևանից և մարզերից հիմնադրամ դիմած բոլոր այն զինծառայողների ծնողները, որոնք նախորդ ծրագրերից դուրս էին մնացել: Այս տարի վերջին անգամ Արցախի հեռավոր զորամասեր իրենց որդիներին տեսակցելու է մեկնել ավելի քան 300 ծնող: Նկատի ունենալով ամեն անգամ հիմնադրամ դիմած քաղաքացիների մեծ թիվն ու նախաձեռնության վերաբերյալ դրական արձագանքները՝ Գագիկ Ծառուկյանը հանձնարարել է ծրագիրը շարունակել նաև 2020 թվականին: