«Գ.Ծառուկյան» հիմնադրամի օգնությամբ Աբովյանի...

Օգոստոսի 12-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես երիտասարդների միջազգային օր: Տոնական այս օրվան ընդառաջ Աբովյանի ,Երիտասարդական ռեսուրսե կենտրոնի երիտասարդները մեկնել են Արցախ, օրն անցկացրել առաջնագծում՝ երիտասարդ սահմանապահների հետ: Նրանք ծանոթացել են զինվորների առօրյային, շփվել նրանց հետ, ճաշել ու իրենց երախտագիտության խոսքը հայտնել օր ու գիշեր սահմանը ամուր պահող մարտիկներին: Կենտրոնի երիտասարդների՝ Արցախ մեկնելու ամբողջ ծախսերը հոգացել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը: Մեկ օր Արցախում սահմանապահների հետ անցկացնելու նպատակով երիտասարդները դիմել էին հիմնադրամին և դրական պատասխան ստացել: Նրանք դատարկաձեռն չէին այցելել առաջնագիծ: Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ՝ հիմնադրամը, հարմարավետ փոխադրամիջոցից զատ, տրամադրել էր նաև քաղցրավենիքով ու առաջին անհրաժեշտության պարագաներով հագեցած ծանրոցներ: ,Ռեսուրսե կենտրոնի երիտասարդները ռազմահայրենասիրական ու ճանաչողական երկօրյա այցի շրջանակում նաև շրջել են մայրաքաղաք Ստեփանակերտում, այցելել Հայկական երկրորդ հանրապետության տեսարժան վայրեր: