Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 42 հ...

Հուլիսի 26-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 23 ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 4000 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 1.5 հա, Դավիթաշեն վարչական շրջանում՝ 5000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 2 հա խոտածածկ տարածք:

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 1800 քմ, Վոսկեվազ գյուղում՝ 1200 քմ,

Արարատի մարզի Արգավանդ գյուղում՝ 1500 քմ խոտածածկույթ, Դիմիտրով գյուղում՝ 10 հա,

Արմավիրի մարզի Ապագա-Լուսագյուղ գյուղերի միջնամասում՝ 10 հա ցորենի արտ,

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 4000 քմ, 8200 քմ, Արզնի գյուղում՝ մոտ 1200 քմ, Բյուրեղավան քաղաքում՝ 800 քմ, Եղվարդ քաղաքում՝ 2500 քմ, Առինջ գյուղում՝ մոտ 2300 քմ, Արզնու ձորում՝ 3000 քմ, Մայակովսկի-Արամուս ավտոճանապարհին՝ 1000 քմ, Առինջ գյուղում՝ 3000 քմ,

Շիրակի մարզի Հացիկ գյուղում՝ 500 քմ,

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում՝ 400 քմ, Սիսիան քաղաքում՝ 400 քմ, Նորաշենիկ գյուղի ավտոճանապարհին՝ 300 քմ,

Տավուշի մարզի Այգեձոր գյուղում՝ 6 հա:

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել: