Կառավարությունը կշարունակի սուբսիդավորումը

2310046021423740399Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Հաջորդ հարցը, որին անդրադարձել է Հովիկ Աբրահամյանը նիստի սկզբում, գյուղատնտեսության վարկավորման սուբսիդավորումն է: Ըստ ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ՀՀ կենտրոնական բանկի քննարկած ծրագրի՝ ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը և մի քանի այլ բանկեր գյուղատնտեսությամբ զբաղվողներին 14 տոկոսով վարկեր էին տրամադրում, որի 6 տոկոսը սուբսիդավորում էր ՀՀ կառավարությունը: Վարկը գյուղացուն էր հասնում 8 տոկոսով, ինչը մատչելի վարկային ռեսուրս է: Եվ քանի որ այժմ Կենտրոնական բանկը ռեսուրսի պակաս ունի, վարչապետը երեկ ուշ երեկոյան հարցը քննարկել է ՀՀ նախագահի հետ: Որոշվել է պետբյուջեից 2015թ. ընթացքում 10 մլրդ դրամ հատկացնել Կենտրոնական բանկին, որն իր հերթին գումար կտրամադրի այդ ծրագրով զբաղվող բանկերին: Կառավարությունը դարձյալ կսուբսիդավորի տոկոսադրույքը՝ ապահովելով, որ գյուղացին վարկն ստանա 8 տոկոսով: Երեք միլիարդ դրամը կհատկացվի արդեն այս ամիս, իսկ յոթ միլիարդը՝ մինչև տարեվերջ:

Դիտվել է 34 անգամ
 


Այս թեմայով