160 հազար եվրո` ՄԻԵԴ-ի վճիռներն իրականացնելու համար

կառավարության նիստ ՀՀ պետական  բյուջեյից  160 հազար եվրո գումար դուրս գրվեց, որպեսզի փոխհատուցում տրամադրվի:

ՀՀ կառավարությունը տույժեր և տուգանքներ կվճարի այն բանի համար, որ Եվրոպական դատարանի կողմից կայացված վճիռնի հիման վրա փոխահտուցումներն ուացրել է: Այս մասին այսօր` ապրիլի 14-ին, կառավարության նիստում հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:

Ինչպես տեղեկացնում է Politik.am-ի թղթակիցը,  նախարարի կառավարությանը  ներկայացրեց նախագիծով  առաջարկում էր պետական բյուջեից 160 հազար եվրո գումար տրամադրել արդարադատության  նախարարությանը: Այս գումարը   փոխհատուցում է տրամադրվելու ՀՀ-ում կայացված այն վճիռների համար, որոնք Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սխալ է ճանաչել:

Հովհաննես Մանուկյանը նշեց, որ բյուջեից փոխհատուցման տրամադրումն ուշացել է, քանի որ այս գործերով փոխհատուցման վերջնաժամկետը մայիսի 13-ն էր, հետևաբար կառավարությունը տույժեր ու տուգանքներ ևս կվճարի: Ըստ Մանուկյանի՝ բոլոր գործերով ընդհանուր առմամբ առավելագույնը 150 հազար եվրո տուգանք կվճարվի:

2010 թ. հունվարից մինչև այս տարվա մայիսի 1-ը Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանի վերաբերյալ 31 վճիռ է կայացրել, որոնցով բյուջեից փոխհատուցվել է մոտ 555,000 եվրոյին համարժեք դրամ:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ ՀՀ քաղաքացիներից ստացված գանգատներով 2014թ. նոյեմբերի 13-ի վճիռների պահանջները կատարելու նպատակով ՀՀ կառավարությունը ՀՀ արդարադատության նախարարությանը հատկացրել է 160 հազար եվրոյին համարժեք դրամ:

Դիտվել է 56 անգամ
 


Այս թեմայով