Գործը հեշտ չէ, այս հակամարտությունն ամենից եր...

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն իր ադրբեջանցի գործընկերոջ՝ Էլմար Մամեդյարովի հետ համատեղ ասուլիսում ամփոփել է Բաքու կատարած այցը: Նա տեղեկացրել է՝ ի թիվս այլ հարցերի, հանդիպման ժամանակ քննարկել են նաև ԼՂ հակամարտությունը:

«Մենք գիտակցում ենք, որ գոյություն ունեն փոխզիջման հասնելու հնարավորություններ: Գործը հեշտ չէ, այս հակամարտությունն ամենից երկար ձգվողներից է»,- ասաց նա:

Լավրովը նշեց, որ կփորձեն հակամարտության լուծման հարցում առաջ գնալ, հույս հայտնեց, որ կլինեն արդյունքներ: Նա տեղեկացրեց, որ իր ադրբեջանցի գործընկերոջը հրավիրել է ՌԴ, ապա հիշեցրեց՝ վաղը Բրատիսլավայում տեղի է ունենալու ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: