«Գոլդշին» ընկերությանն արտոնություն տրվեց

Կառավարությունը բավարարեց «ԳՈԼԴՇԻՆ» ՍՊ ընկերության ներկայացրած հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար:

Ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են ցինկապատ և գունավոր թիթեղից տանիքածածկերի, գիպսակարտոնե պրոֆիլների և սենդվիչ պանելների արտադրության համար։

Արդեն իսկ իրականացվել է 425.4 մլն դրամի կապիտալ ներդրում (արտադրական մասնաշենքերի և նոր սարքավորումների ձեռքբերում): Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 74 մլն դրամի կապիտալ ներդրում: Ներկայումս առկա է 80 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 20 նոր աշխատատեղ` 250,000 դրամ միջին աշխատավարձով։

Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 5.9 մլրդ դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում:
 
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 4.8 մլրդ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 240.4 մլն դրամ:

«Գոլդշին» ընկերությանն արտոնություն տրվեց ապրանք ներմուծելու և արտադրանքը ՀՀ տարածքում իրացնելու համար