«Գոլդեն Փելիս» հյուրանոցի այսօր նախատեսված հե...

Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցը նախորդ տարեվերջից վաճառքի է դրվել, սակայն գնորդ դեռ չի հայտնվել: Հյուրանոցի՝ այսօր նախատեսված հերթական աճուրդը չի կայանալու:

Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը: Պատճառը դարձյալ գնորդի բացակայությունն է:

Բաբայանը տեղեկացրել է, որ կառավարության որոշմամբ նախատեսված է վեց ամսում երեք անգամ աճուրդ կազմակերպել:

Հարցին, թե ինչ ընթացակարգ է նախատեսված, եթե աճուրդ այդպես էլ տեղի չունենա, հայտնեց, որ այդ դեպքում հարցը լրացուցիչ կքննարկվի:

«Գուցե այլ որոշում ընդունվի»,- հավելել է նա: