«Գոլդեն Փելիս» հյուրանոցի աճուրդը չի կայացել...

Այսօր նախատեսված «Գոլդեն Փելիս» հյուրանոցի աճուրդը չի կայանա, քանի որ մինչև վերջնաժամկետի լրանալը (երեկ ժ. 18:00) հայտ չի գրանցվել։ Սրանից հետևում է, որ հաջորդ փուլում աճուրդի մեկնարկային գինը կլինի 5%-ով նվազ, իսկ ամսաթվի մասին լրացուցիչ կհայտնեն:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը: