Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Հայ «գեյ» պաշտոնյաները հայտնի են

Հայ «գեյ» պաշտոնյաները հայտնի են

գեյՀարցազրույց «Ազգային անվտանգություն»կուսակցության նախագահ, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախկին խորհրդական Գառնիկ Իսագուլյանի հետ:
-Պարո՛ն Իսագուլյան, «Հայ արիական միաբանության»ղեկավար Արմեն Ավետիսյանը հայտարարել է, որ տարիներ առաջ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին ու լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանին է փոխանցել մի ցուցակ, որտեղ ներառված են եղել բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնող համասեռամոլների անունները /ըստ այդմ՝ համասեռամոլներ կային ինչպես նախագահական ապարատում, այնպես էլ կառավարության վերնախավում և պետական այլ կարևոր օղակներում-խմբ./:Այն տարիներին Դուք Ռոբերտ Քոչարյանի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականն էիք, և եթե նման ցուցակ իսկապես եղել է, Դուք պետք է որ դրա մասին տեղյակ լինեիք: Նման ցուցակ Ռոբերտ Քոչարյանին փոխանցվե՞լ է:
-Այո՛, «Հայ արիական միաբանության» ղեկավար Արմեն Ավետիսյանը պաշտոնապես ինձ հանձնել է նամակ, որի բովանդակության մեջ նման ցուցակներ ներառված են եղել: Այդ նամակները հասցեագրված էին 2 հոգու՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ու այն ժամանակվա պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին:
Արմեն Ավետիսյանի կողմից նշվել էր, որ ցուցակները Անդրանիկ Մարգարյանին ևս փոխանցվել է:

Ամբողջական նյութը այստեղ

Դիտվել է 2,483 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy