Գեղանիստի տներից մեկում հայտնաբերվել է մեծ քա...

Ոստիկանությունն Արարատի մարզի Գեղանիստ գյուղի տներից մեկում հայտնաբերել է մեծ քանակությամբ ապօրինի պահվող զենք-զինամթերք։

Տանտերը բերման է ենթարկվել, ապա՝ ձերբակալվել։

Ըստ հաղորդագրության, Ոստիկանությունն ապօրինի պահվող զենք-զինամթերքի վերաբերյալ հերթական օպերատիվ տեղեկությունները ստացել է մայիսի 13-ին։ Դրանց հիման վրա հարուցվել է քրեական գործ։

«Մայիսի 14-ին, հարուցված քրեական գործի շրջանակներում, դատարանի որոշմամբ Արաբկիրի ոստիկանները խուզարկեցին Արարատի մարզի Գեղանիստ գյուղի տներից մեկը՝ հայտնաբերելով մեծ քանակությամբ ապօրինի պահվող զենք-զինամթերք։ Գործարանային համարը ներկանյութով ծածկված «Կալաշնիկովի» ինքնաձիգը, տարբեր տեսակի մեկփողանի հրացանները, 3 նռնակը, ընդհանուր 800 գրամ քաշով պայթուցիկ նյութերը, տարբեր տրամաչափի 90-ից ավելի փամփուշտները, փամփուշտներով լիցքավորված պահունակները և այլ ռազմամթերն առգրավվեց ու փաթեթավորվեց՝ դատաձգաբանական փորձաքննության ուղարկելու նպատակով։ Տանտերը՝ 55-ամյա Գ. Բ.-ն, բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին ու ձերբակալվել։ Հետախուզական միջոցառումներ են ձեռնարկում հայտնաբերված զենք-զինամթերքի ձեռքբերման աղբյուրը պարզելու ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում։